Մատչելիության հղումներ

«Բոինգ-777»-ի «սև արկղերը» փոխանցվել են Նիդերլանդներին


Ուկրաինա - Ռուսամետ զինյալները պահպանում են տարածքը, որտեղ կործանվել է «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777»-ը, Դոնեցկի մարզ, 20-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ զինյալները պահպանում են տարածքը, որտեղ կործանվել է «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777»-ը, Դոնեցկի մարզ, 20-ը հուլիսի, 2014թ․

Մալազիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինայի տարածքում կործանված «Բոինգ-777» ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցվել են Նիդերլանդներին, ձայնագրությունները վերծանելու համար արկղերը կտեղափոխվեն անգլիական Ֆարնբորո քաղաք:

Միաժամանակ, Խարկովում գտնվող հոլանդացի փորձագետները կոչ են անում շարունակել զոհերի աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ ինքնաթիռում գտնվող 298 մարդկանցից այս պահին միայն 200-ի աճյուններն են հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG