Մատչելիության հղումներ

ԱՄՆ հետախուզություն․ «Բոինգ»-ը սխալմամբ կործանել են անջատականները


Ուկրաինա - Ռուսամետ զինյալը կործանված «Բոինգ-777»-ի բեկորների մոտ, Դոնեցկի մարզ, 18-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ զինյալը կործանված «Բոինգ-777»-ի բեկորների մոտ, Դոնեցկի մարզ, 18-ը հուլիսի, 2014թ․

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների համոզմամբ՝ «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող «Բոինգ-777» ինքնաթիռը սխալմամբ կործանել են ռուսամետ անջատողականները:

Վաշինգտոնում հրավիրած ասուլիսում հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե Ռուսաստանի անմիջական ներգրավվածության որևէ ապացույց չեն հայտնաբերել՝ ընդգծելով, սակայն, որ Մոսկվան ստեղծել էր բոլոր պայմանները, որոնք հանգեցրեցին այս ողբերգությանը:

Մասնավորապես, ըստ ամերիկացի մասնագետների, հենց ռուսներն են սովորեցրել ռուսամետ անջատողականներին օգտվել ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG