Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է «Բոինգի» խորտակումը


ԱՄՆ – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի զոհված ուղևորների հիշատակին, Նյու Յորք, 18-ը հուլիսի, 2014թ.

ԱՄՆ – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում «Մալայզիական ավիաուղիների» MH17 չվերթի զոհված ուղևորների հիշատակին, Նյու Յորք, 18-ը հուլիսի, 2014թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, դատապարտելով արևելյան Ուկրաինայում մալայզիական քաղաքացիական ինքնաթիռի խորտակումը, ինչը 298 ուղևորների մահվան է հանգեցրել, և պահանջել է այդ տարածքը վերահսկող զինված խմբավորումներից «ապահով, անվտանգ, լիակատար և անխափան մուտք» ապահովել դեպի ինքնաթիռի անկման վայրը:

Անվտանգության խորհուրդը բանաձևը ընդունել է շաբաթ և կիրակի օրերին շարունակված լարված բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում խորհրդի անդամները ճնշում են գործադրել Ռուսաստանի վրա` նրա քվեն ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG