Մատչելիության հղումներ

Իրաքի կաթոլիկ պատրիարքը դատապարտում է վերջնագիրը Մոսուլի քրիստոնյաներին


Քաղդեական կաթոլիկ պատրիարք Լուի Ռաֆայել Սակո, արխիվ
Քաղդեական կաթոլիկ պատրիարք Լուի Ռաֆայել Սակո, արխիվ

Իրաքի խոշորագույն եկեղեցու առաջնորդը դատապարտել է Մոսուլի քրիստոնյաներին վերջնագիր ներկայացրած սուննի իսլամիստներին։

Քաղդեական կաթոլիկ պատրիարք Լուի Ռաֆայել Սակոն ասել է, որ իսլամիստ գրոհայիններն ավելի դաժան են վարվել, քան Չինգիզ խանը և նրա թոռը, որոնք միջնադարում ասպատակել են Բաղդադը։

Հիշեցնենք՝ զինյալ իսլամիստները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի քրիստոնյա բնակչությանը սպառնացել են սպանել, եթե հավատափոխ չլինեն կամ չվճարեն հատուկ հարկ։

Հարյուրավոր քրիստոնյա ընտանիքներ Մոսուլը լքել էին մինչև «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հայտարարած վերջնաժամկետը, որը լրացել է հուլիսի 19-ի կեսօրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG