Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան պատժամիջոցներին Մոսկվան հակադարձեց սեփական սև ցուցակով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հակադարձում է ամերիկյան պատժամիջոցներին՝ Ռուսաստան մուտքի վիզայի արգելքի սեփական ցուցակով։

Անցած շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ ռուսական սև ցուցակում են հայտնվել ԱՄՆ-ի 12 քաղաքացիներ։

Մոսկվան Ռուսաստան մուտքի արգելք է սահմանել ամերիկյան զինվորական այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք աշխատել են Աբու-Գրեյբ ու Գուանտանամո բանտերում։ Միևնույն ժամանակ, ռուսական ցուցակում է ներառված ամերիկյան կոնգրեսական Ջեյմս Մորանը, քանի որ Միացյալ Նահանգները սև ցուցակում է ներառել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG