Մատչելիության հղումներ

logo-print

Ավստրալիան ՄԱԿ ԱԽ է ներկայացրել Boeing 777-ի կործանումը դատապարտող բանաձև


ԱՄՆ - ՄԱԿ ԱԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգում են «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման հետևանքով զոհվածների հիշատակը, Նյու Յորք, 18-ը հուլիսի, 2014թ․

ԱՄՆ - ՄԱԿ ԱԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգում են «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման հետևանքով զոհվածների հիշատակը, Նյու Յորք, 18-ը հուլիսի, 2014թ․

Ավստրալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) է ներկայացրել Ուկրաինայի արևելքում «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը դատապարտող բանաձև։ Ըստ ավստրալացի դիվանագետների՝ փաստաթղթղի քվեարկությունը կանցկացվի այսօր։

Բանաձևի նախագիծը ներառում է Boeing 777 մարդատար օդանավի կործանման դատապարտումը, մեղավորներին պատժելու պահանջը, ինչպես նաև կոչ է արվում բոլոր երկրներին՝ աջակցել արդարադատության իրականացման հարցում։

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել նախագծում։ Մոսկվան, մասնավորապես, առաջարկել է տեքստից հանել զինյալ խմբավորումների և փաստերը թաքցնելու մասին հիշատակումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG