Մատչելիության հղումներ

logo-print

Բորոդայ. «Սև արկղերը» կփոխանցվեն միջազգային փորձագետներին»


Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարներից Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, թե կործանված մալազիական օդանավի ինքնագիր սարքերը, ենթադրաբար, գտնվում են Դոնեցկում և կհանձնվեն միջազգային փորձագետներին` եթե վերջիններս ժամանեն Դոնեցկ:

Բորոդայն ասել է, որ վթարի տարածքում հայտնաբերվել օդանավի մասեր, որոնք նման են «սև արկղերի»: «Դրանք գտնվում են ԴԺՀ-ի կառավարության շենքում` իմ անձնական հսկողության ներքո», - այսօր հայտարարել է նա:

Ավելի վաղ, հիշեցնենք, անջատողականների դաշտային հրամանատարները, ինչպես նաև Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները փոխ առ փոխ պնդում էին, թե ինքնագիր սարքերն իրենց մոտ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG