Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը վավերացրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը


Վրաստանի խորհրդարանը երեկ արտահերթ նիստում միաձայն քվեարկությամբ վավերացրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Վրաստանը, ինչպես և Ուկրաինան ու Մոլդովան, քաղաքական ու տնտեսական այդ առանցքային համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 27-ին Բրյուսելում:

Ասոցացման համաձայնագիրը վավերացրած արտահերթ նիստին Քութաիսիում ներկա էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Կառավարության անդամներ, ինչպես նաև Բուլղարիայի ու Լիտվայի արտգործնախարարները, Եվրամիության ընդլայման ու եվրոպական հարևանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, արտասահմանցի բարձրաստիճան այլ հյուրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG