Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանացի նախարարը դատապարտում է ադրբեջանցի ակտիվիստի ազատազրկումը


Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթընը դատապարել է ադրբեջանցի ակտիվիստի ազատազրկումը: Հուլիսի 14-ին Գյանջայի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարել Հասան Հուսեյնլիին` հակահասարակական պահվածքի ու ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Երեկ Լիդինգթընը նշել է, որ Բաքվում բրիտանական դեսպանությունը սերտորեն համագործակցել է Հուսեյնլիի հետ սոցիալան ձեռնարկատիրությանն աջակցելու ու կանանց մասնակցնությունը քաղաքացիական հասարակությանը ընդլայնելու ուղղությամբ:

Բրիտանացի նախարարը կոչ է արդել Ադրբեջանի իշխանություններին «անդրադառնալ հաճախ հնչեցվող մտահոգություններին, թե ձերբակալությունների ու ազատազրկման դատավճիռների սպառնալիորեն աճող միտումը քաղաքական դրդապատճառներ ունի»:

Հուսեյնլին Ադրբեջանում հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG