Մատչելիության հղումներ

logo-print

«Մալազիական ավիաուղիները»-ը հրապարակել է զոհվածների ցուցակները


Արդեն հայտնի է հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված Բոինգ - 777-ի բոլոր ուղևորների քաղաքացիությունը: Ինքնաթիռում եղել են Հոլանդիայի 192 քաղաքացիներ, 44 մալազիացի, 27-ը` Ավստալիայից, 12-ը` Ինդոնեզիայից և 10-ը` Մեծ Բրիտանիայից:

Զոհվածների թվում են նաև չորս գերմանացի, չորս բելգիացի, երեք ֆիլիպինցի և Կանադայի ու Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի:

Ցուցակը հրապարակվել է «Մալազիական ավիաուղիներ» ընկերության կայքում:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է, որ վթարի վայրում հայտնաբերվել են զոհված ուղևորներից 186-ի դիակները: Որոնողական աշխատանքներ են ընթանում 25 քառակուսի կիլոմետր տարածքում:

«Մալազիական ավիաուղիներ»-ի Բոինգ - 777-ը վթարի էր ենթարկվել հինգշաբթի երեկոյան Ուկրաինայի արևելքում` ռուսաստանյան սահմանի մոտ: Ինքնաթիռում 289 մարդ կար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG