Մատչելիության հղումներ

logo-print

Microsoft ընկերությունը նախատեսում է մոտակա մեկ տարում աշխատողների թիվը կրճատել 18 հազարով։

Газета.Ru լրատվակն գործակալության փոխանցմամբ՝ նման մեծ փոփոխության պատճառն այն է, որ Microsoft-ը վերեջրս ձեռք է բերել բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը, ինչի արդյունքում իր աշխատողների թիվն ավելացել է 25 հազարով։

Լրատվակն գործակալության փոխնցմամբ՝ հիմնական կրճատումները կլինեն Nokia-ից՝ ավելի քան 12 հազար աշխատող, իսկ Microsoft-ից կկրճատվի աշխատողների 14 տոկոսը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկայի՝ Microsoft-ի աշխատողների թիվն այսօր կազմում է 127 հազար։

Газета.Ru-ն, վկայակոչելով Microsoft-ի ռուսական մասնաճյուղի ղեկավար Պավել Բետիսին, փոխանցում է, որ այս կրճատումները վերաբերելու են աշխարհի տարբեր երկրներում գործող Microsoft-ի մասնաճյուղերին։

Ռուս վերլուծաբան Նատալիա Վինոգրադովայի փոխանցմամբ՝ այս կրճատումներն ամենևին էլ չեն նշանակում, որ ընկերության գործերը վատ են ընթանում։

«Ուղղակի, կրճատումների ամենամեծ մասնաբաժինը Nokia-ից է, քանի որ այս ուղղությունը ընկերության հիմնական բիզնես ծրագիրը չէ»,-ասել է վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG