Մատչելիության հղումներ

Բաքուն սպառնում է արտաքսել Կարմիր Խաչի ներկայացուցչին


Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանով, արխիվ

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանով, արխիվ

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչը նախազգուշացվել է, որ եթե կարճ ժամանակահատվածում չհանդիպի Քելբաջարում ձերբակալված ադրբեջանցիների հետ, ապա նրա նկատմամբ խիստ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև երկրից արտաքսում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովն ասել է, թե այն փաստը, որ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում չի հաջողվել գերեվարվածների հետ հանդիպում կազմակերպել, կասկածի տակ է դնում ԿԽՄԿ-ի գործունեությունը:

Հայկական կողմը, հիշեցնենք, հրաժարվում է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG