Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեսպանություն․ «Սա ողբերգություն է Ուկրաինայի և աշխարհի համար»


Ուկրաինա - Կործանված Boeing-777-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 18-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինա - Կործանված Boeing-777-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 18-ը հուլիսի, 2014թ․

Երեկ Ուկրաինայի արևելքում կործանված «Մալազիական ավիաուղիներ»-ի Boeing-777-ը վերջին օրերին արդեն երրորդ խփված օդանավն է՝ հուլիսի 14-ին և 16-ին Ռուսաստանի տարածքից խփվել են Ուկրաինայի զինված ուժերի Ан-26 և Су-25 օդանավերը, ասված է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հաղորդագրությունում:

Դեսպանությունը հայտնում է, որ օդանավը խփվել է 10 հազար 100 մետր բարձրության վրա, այն Կիևի ժամանակով ժամը 16:20 անհետացել է Դնեպրոպետրովսկի շրջանային դիսպետչերական կենտրոնի ռադարների էկրաններից: Boeing-777-ը վայր է ընկել ռուս – ուկրաինական սահմանի մերձակայքում՝ Դոնեցկի մարզի Շախտյորսկի շրջանի Գրաբովո բնակավայրից 3 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

Օդանավի բեկորներն ընկել են «Ռուսաստանի Դաշնության սատարած ահաբեկչական խմբավորումների» օպերատիվ վերահսկողության տակ գտնվող գոտում: «Հաշվի առնելով դա՝ Ուկրաինայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ պայմանավորվելու ապօրինի զինված կազմավորումների հետ և լիակատար մուտք ստանալու աղետի վայր՝ զոհվածների մարմինների ճանաչման և հայրենադարձման անհրաժեշտ գործողությունները անցկացնելու համար», - ասված է հաղորդագրությունում:

«Այս ավիաաղետը ողբերգություն դարձավ Ուկրաինայի և ամբողջ աշխարհի համար», - ընդգծում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG