Մատչելիության հղումներ

Հենակետում հրազենային վնասվածքից Ղարաբաղի ՊԲ զինվոր է մահացել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր ժամը 7-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Գևորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գևորգ Ավագյանի ընտանիքին, ծառայակիցներին ու հարազատներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG