Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ


Աղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Աղվան Հովսեփյանը 1998-2013 թվականներին, որոշ ընդմիջումներով, զբաղեցրել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը: Անցած տարվա սեպտեմբերին լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը, և Հովսեփյանը նշանակվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի քննչական կոմիտեն ստեղծվել է այս տարվա մայիսին ընդունված օրենքով, այդ կառույցում միավորվելու են Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG