Մատչելիության հղումներ

Նորաստեղծ աշխատանքային խումբը կարձագանքի վարորդների ահազանգերին


Ոստիկանները փակել են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ճանապարհը դեպի Երևանի կենտրոն, 19-ը հունիսի, 2014թ․

Ոստիկանները փակել են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ճանապարհը դեպի Երևանի կենտրոն, 19-ը հունիսի, 2014թ․

Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը օպերատիվ կերպով կպատասխանի քաղաքացիների ահազանգերին՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով իրենց նկատմամբ կիրառված վարչական տույժերի, մասնավորապես՝ բանկային հաշիվների արգելափակման հետ:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ աշխատանքային խումբը արագ կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, հատկապես այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով, և այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ:

Աշխատանքային խմբի հետ կարելի է կապ հաստատել Արդարադատության նախարարության «թեժ գծով»՝ (010)319174 հեռախոսահամարով, աշխատանքային ժամերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG