Մատչելիության հղումներ

Կործանված «Բոինգ-777»-ում, ճշտված տվյալներով, 298 ուղևոր է եղել


Ուկրաինայի տարածքում կործանված «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի բեկորները

Ուկրաինայի տարածքում կործանված «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի բեկորները

Երեկ երեկոյան Արևելյան Ուկրաինայի տարածքում կործանված ինքնաթիռում՝ «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777»-ում եղել է 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ, բոլորը զոհվել են։

Ականատեսները պատմում են, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռն այրվելով ընկել է ցած։ Ինքնաթիռը հրթիռակոծվել է, երբ օդում 10 կիլոմետր բարձրության վրա է եղել:

Դոնեցկի անջատականների առաջնորդները հայտարարել են, որ ինքնաթիռն իրենք չեն հրթիռակոծել, քանի որ նման հրթիռներ չունեն, մինչդեռ ուկրաինական իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռը խփել են ռուսամետ անջատականները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուժային գործողությունների ընթացքում երկրի զինված ուժերը հրթիռային համալիրներ չեն կիրառել, իսկ օդանավի աղետի ժամանակ ուկրաինական կործանիչներ օդում չեն եղել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG