Մատչելիության հղումներ

logo-print

ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում


Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսին:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրերի մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ երկու նախագծերն էլ խոշոր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար: Դրանց իրականացմամբ նոր ճանապարհներ կբացվեն դեպի արտաքին շուկա, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Մարկ Դևիսը նշել է, որ ՎԶԵԲ-ը, համագործակցելով ներդրումային այլ բանկերի հետ, պատրաստակամ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում, մասնավորապես «Հյուսիս - հարավ» ներդրումային ծրագրում և Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Բագրատաշեն» կամրջի կառուցմանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG