Մատչելիության հղումներ

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են Նիդերլանդների պատվիրակության հետ


Այսօր «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ Մարկ Վերհեյջենի, խորհրդարանում օգնական Ջերոեն Բեննինգի և Հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ութեր Շրոերի հետ:

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում, փոխանցում է կուսակցության լրատվական ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG