Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՆԳՆ-ն պնդում է, որ բացահայտել է Ավակովի մահափորձի պատվիրատուին


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձ է պատվիրել ռուսամետ անջատականների դաշտային հրամանատար Իգոր Բեզլերը, ով հայտնի է «Բեզ» կեղծանունով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորան Շկիրյակը։

РБК լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շկիրյակը հիշեցրել է, որ հուլիսի 7-9-ը Ավակովն այցելել է Ուկրաինայի արևելյան հատված, որտեղ էլ պետք է իրականացվեր մահափորձը։

«Այս հանցագործության թե՛ պատվիրատուն, թե՛ կազմակերպողը նա է, ով նաև համակարգում է ահաբեկիչների գործողությունները, դա, միանշանակ, ռուս դիվերսանտ Իգոր Բեզլերն է», - հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

Շկիրյակը նշել է, որ դիվերսիոն խմբի անդամներից երկուսը արդեն ձերբակալված են։

Ռուսամետ անջատականները, սակայն, հերքում են իրենց առնչությունը Ավակովի մահափորձին և հավանական են համարում, որ «դա ընդամենը բեմականացում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG