Մատչելիության հղումներ

Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվեց աճուրդի


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր արդեն հինգերորդ անգամ հանվել է աճուրդի, այս անգամ արդեն 12 միլիարդ 695 միլիոն 535 հազար դրամ (մոտ 31 միլիոն 193 հազար դոլար) մեկնարկային գնով։ Աճուրդի մասին հայտարարությունը տեղադրված է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պաշտոնական կայքէջում, որպես վերջնաժամկետ նշվում է հուլիսի 29-ը։

Նախորդ չորս աճուրդները չեն կայացել գնորդ չլինելու պատճառով, իսկ համաձայն հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգի՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը լոտը նորից է դրվում աճուրդի, այս անգամ՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով։

Հիշեցնենք՝ առաջին անգամ համալիրը աճուրդի հանվեց այս տարվա մայիսի 19-ին՝ 19 միլիարդ 350 միլիոն դրամ նախնական գնով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG