Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան․ Բաքուն լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանը վերջերս ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումը Լեռնային Ղարաբաղի տարածք համարել է պաշտոնական Բաքվի կողմից հերթական սադրիչ ու ահաբեկչական գործողություն, որը լուրջ հարված է հասցնում բանակցային գործընթացին և միջնորդ երկրների ջանքերին` հավելելով, որ այն պետք է համապատասխան գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG