Մատչելիության հղումներ

Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի


Ռուսաստան - Փրկարարները դուրս են բերում Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․։
Ռուսաստան - Փրկարարները դուրս են բերում Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․։

«Իտար Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 23-ի, 150 մարդ դեռ հիվանդանոցում է։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի պատճառով ծնողներին կորցրած երեխաներն ամեն ամիս գումար կստանան, գումարի չափը դեռ չի հստակեցվում, սակայն նշվում է, որ զոհվածների հարազատներին տրամադրվելիք փոխհատուցման չափը կարող է գերազանցել 110 միլիոն ռուբլին։

Երեկ տեղի ունեցած վթարի պատճառով նաև երկու հայ էր տուժել։

Ազգությամբ հայ, Ռուսաստանի քաղաքացի, 20-ամյա լրագրող Մերի Քոչարյանը, ով ողնաշարի կոտրվածք էր ստացել, այսօր վիրահատվել է։ Բժիշկներն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ռուսաստանյան մեկ այլ հիվանդանոցում գտնվող 23 ամյա Աննա Բուլղադարյանի վիճակը դեռ միջին ծանրության է։

Տուժածների ցուցակում այլ հայեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG