Մատչելիության հղումներ

Սմբատ Ցականյանի դիակի վրա հրազենային վնասվածքներ կան


Սմբատ Ցականյան
Սմբատ Ցականյան

Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի դին երեկ հայտնաբերվել է նույն շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում՝ հրազենային վնասվածքներով: Այդ մասին այսօր հայտնում է Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պատանու մարմինը հայտնաբերվել է Ղարաբաղի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG