Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, այսօր հայտնաբերվել է դեռևս հուլիսի 4-ից անհետ կորած համարվող Սմբատ Ցականյանի դին:

Գյուղապետի փոխանցմամբ երիտասարդի դին հայտնաբերել են գյուղից բավական հեռավորության վրա, սարերում:

Արա Հովհաննիսյանը նշեց, որ դիակը տեղափոխել են Ստեփանակերտ՝ փորձաքննության, տղայի հարազատներին տեղյակ են պահել այդ մասին:

Հիշեցնենք՝ Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը՝ Կարինե Ցականյանը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները: «Ազատության» հետ զրույցում գյուղապետն ասաց, թե դատելով տղայի դիակի վրա առկա վնասվածքներից, կարող է ասել, որ նրան ադրբեջանական դիվերսանտներն են սպանել, հավելելով, թե չի կարող ասել, թե պատանին կոնկրետ ինչ վնասվածքներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG