Մատչելիության հղումներ

Հուլիսի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ըստ «Հայ ազգային կոնգրեսի» հաղորդագրության՝ նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ:

Առաջին նախագահը անդրադարձել է նաև ոչ իշխանական Քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաև Քառյակի առաջիկա անելիքներին:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG