Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժի կրակոցից Ղարաբաղում տրակտորիստ է զոհվել


Երեկ ժամը 14-ի սահմաններում Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի դատախազության պաշտոնական հաղորդագրությունում:

Նշված փաստի առթիվ նույն օրը Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` Լեռնային Ղարաբաղի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

Լեռնային Ղարաբաղի իրավապահները առաջին անգամ են քրեական գործ հարուցում հակառակորդի կրակոցից քաղաքացիական անձանց սպանության մեղադրանքով:

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG