Մատչելիության հղումներ

Քերրին ծանր է որակում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Ավստրիա - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, Վիեննա, 14-ը հուլիսի, 2014թ․
Ավստրիա - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, Վիեննա, 14-ը հուլիսի, 2014թ․

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ծանր է որակել։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությանը ասել է, որ Քերրին պատրաստ է չշտապել՝ հասկանալու համար, թե որքանով է Իրանը պատրաստ հանգուցալուծելու ճգնաժամը։

Սակայն հաղորդվում է նաև, որ այսօր արդեն Քերրին մեկնում է Եգիպտոս՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու բանակցությունների նպատակով։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, թե վեցնյակի հետ բանակցություններն արդյունք կտան մինչև հուլիսի 20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG