Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ հեռախոսով քննարկել են Լիտվայի հետ մեկտեղ զինվորական բրիգադ ստեղծելու հարցը։
Պորոշենկոյի գրասենյակից հաղորդում են, որ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրել ռազմական ստորաբաժանման ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել Լեհաստանի վարչապետին արագացնել Կիևին տրամադրվելիք ռազմական օգնությունը՝ մասնավորապես զրահաբաճկոնների առաքումը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Արևելյան Ուկրաինայի անվտանգությանն առնչվող հարցեր։