Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ՊՆ․ Ан-26-ը ոչնչացվել է հավանաբար Ռուսաստանի տարածքից


Ուկրաինա - Կործանված Ан-26 օդանավը, 14-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Կործանված Ан-26 օդանավը, 14-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իրենց զինուժին պատկանող Ан-26 ռազմական ինքնաթիռը երեկ ոչնչացվել է հավանաբար Ռուսաստանի տարածքից արձակված հրթիռով։

Ինքնաթիռը թռչելիս է եղել 6500 մետր բարձրության վրա, իսկ անջատողականները չունեն այդպիսի զենք, որը հնարավորություն կտար խոցել ինքնաթիռը այդ բարձրության վրա, պարզաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության մարմինների հետ, ասելով, որ հաստատվել է ռուս սպաների մասնակցությունը անջատողականների պայքարին։

Պորոշենկոն անհրաժեշտ է համարել մարտավարական փոփոխությունների իրականացումը՝ ուժեղացնելու համար սահմանի և դրա շուրջ ապրող մարդկանց պաշտպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG