Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը վստահ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում


Վրաստանում շաբաթ օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքերով, «Վրացական երազանք»-ը վստահ հաղթանակ է տարել:

Երկու փուլերի արդյունքներով` իշխող կոալիցիայի թեկնածուները հաղթել են 12 խոշոր քաղաքների` այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում:

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է Դավիդ Նարմանիան: «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուն ստացել է քվեների մոտ 72.5 տոկոսը, իսկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան` 27,5 տոկոսը: Վերջինս «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ընդունել է իր պարտությունը, սակայն հայտարարել է, որ չի շնորհավորում Նարմանիային, քանի որ վերջինս ընտրվել է այն ժամանակ, երբ Թբիլիսի նախկին քաղաքապետը ճաղերի հետևում է: Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, հիշեցնենք, այժմ ձերբակալված է կոռուպցիոն մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG