Մատչելիության հղումներ

Հայաստանում հանգստանալը «մատչելի չէ»


Առագաստանավ Սևանում, արխիվ
Առագաստանավ Սևանում, արխիվ

Հայաստանցիները դժգոհում են, թե չեն կարողանում գումար հատկացնել ամառվա հանգստին:

Ամռան ավարտին մնացել է 6 շաբաթ, բայց շատ հայաստանցիներ ամառային արձակուրդ վայելելու հույս էլ չունեն:

«Էդ մոռացել ենք, դուք գնացեք մեր ղեկավարներին, չինովնիկներին հարցրեք, նախագահին: Նախագահը դարձել ա տուրիստ, հարցրեք՝ որտեղ են հանգստանում», - մեզ հետ զրույցում ասաց մի թոշակառու կին՝ երանությամբ հիշելով իր երիտասարդության տարիները, երբ ամեն տարի Հայաստանից դուրս էր անցկացնում հանգիստը: - «Ես դիմում տվեցի սանատորիա գնալու համար, մեր քաղաքապետարանի աշխատողը ասաց միայն ուղարկում ենք պատերազմի մասնակիցներին և ընտանիքներին: Ես երեք տարի ա դիմում եմ տալիս, չի տալիս, որպես երկրորդ կարգի սրտային», - պատմեց նա:

Մեզ հետ զրույցներում անցորդները սրտնեղում էին, որ այսօրվա սոցիալական պայմաններում, երբ աշխատավարձը չի բարձրանում ու փոխարենն ամեն ինչ թանկանում է՝ չեն կարողանում գումար հատկացնել ամառվա հանգստին:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տարեցտարի աճում է թե՛ Հայաստան եկող զբոսաշրջիկների, թե՛ Հայաստանից դուրս հանգիստ անցկացնողների թիվը:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ըստ նրա, այս տարի 50 տոկոսով աճել է նաև Հայաստանում իրենց հանգիստը կազմակերպող տեղացիների թիվը:

Ապրեսյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր մատչելի հանգիստ կազմակերպելու ընտրությունը մեծ է․ - «3-անգամյա սնունդով կարելի է 9-10 հազար դրամի սահմաններում օրական մեկ անձի համար, իհարկե երկտեղանոց սենյակում, առաջարկներ գտնել»:

Ապրեսյանի խոսքով այս ամառ աճել է նաև վրացական ծովափնյա հանգստի գոտիները նախընտրողների թիվը:

«Մարդիկ գերադասում են նույն գումարը վճարել ծովափնյա հանգստի համար, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ավելի մատչելի է քան Հայաստանում», - ընդգծեց Զբոսաշրջության վարչության պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG