Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության նախարարը գոհացուցիչ է համարում առաջին կիսամյակի արդյունքները


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ

Անցած շաբաթ օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված այս տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Նիստը վարել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Հակոբյանի ներածական խոսքից հետո, որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին ու այդ համատեքստում հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները:

Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ըստ ուղղությունների համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, նշել ի հայտ եկած թերացումները և դրանք շտկելու գործառույթները:

Վերջում, ամփոփելով ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները, Մովսես Հակոբյանը դրանք համարել է գոհացուցիչ և հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG