Մատչելիության հղումներ

FT. Իտալիան արգելափակում է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները


Financial Times-ի փոխանցմամբ՝ Իտալիան մեղադրվում է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումն արգելափակելու մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Financial Times-ի փոխանցմամբ, կոշտացրել է դիրքորոշումը: Այդ իրավիճակում, ըստ պարբերականի, «լավ ոստիկանի» դերն անցնում է Իտալիային:

Իտալիան Եվրոպայում Ռուսաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Գերմանիայից հետո:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, թե Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հուլիսի 16-ին պատժամիջոցներ կկիրառվեն: Սակայն եվրոպական հարցերով Իտալիայի պետքարտուղարն ասել է, թե Իտալիան հարկ չի համարում պատժամիջոցների ուժեղացումը Ռուսաստանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG