Մատչելիության հղումներ

Ռուս պաշտոնյան ասում է՝ ուկրաինական ճգնաժամը չի ազդի 2018-ի առաջնության վրա


Ռուսաստանի սպորտի նախարարը ասել է, որ ուկրաինական հակամարտությունը ազդեցություն չի ունենա 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա։

Վիտալի Մուտկոն ասել է, որ «դա առանձին թեմա է և ազդեցություն չի ունենա նախապատրաստական աշխատանքների վրա»։

Ռուսաստանը վերջին շրջանում արժանացել է միջազգային հանրության պատժամիջոցներին և քննադատությանը Ղրիմի անեքսիայի և ենթադրաբար Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների աջակցելու պատճառով։

Այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը նրան կփոխանցի հաջորդ աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու իրավունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG