Մատչելիության հղումներ

Բաքուն դիվերսանտի հարցով դիմել է ԿԽՄԿ-ին


Գուլիև Շահբազ Ջալալօղլու

Գուլիև Շահբազ Ջալալօղլու

Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի մասին տեղեկատվություն ստանալու համար, հայտնում է APA լրատվական գործակալությունը։

ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի մամուլի ծառայության պատասխանատու Իլահա Հուսեյնովան ասել է, որ դիմել են ԿԽՄԿ-ին, որպեսզի միջազգային կազմակերպությունը այցելի գերի ընկած քաղաքացուն, հետաքրքրվի նրա պահման պայմաններով և կապ հաստատի ընտանիքի հետ։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հուլիսի 10-ին հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել Քարվաճառի ուղղությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված էին, մյուսները դիմել էին փախուստի:

Ուրբաթ օրն էլ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձերբակալված Շահբազ Գուլիևը Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG