Մատչելիության հղումներ

Եվս 11 անձի անուն ներառվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում


Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի դեպքերի առնչությամբ պատժամիջոցների ցանկում հայտնված 11 անձանց ազգանունները, որոնց թվում են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար Մարատ Բաշիրովը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության նախարար Ալեքսանդր Խոդակովսկին։

Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուասաստանին բռնակցվելուց հետո պատժամիջոցների ցանկում ներկայումս ընդհանուր առմամբ ընդգրկված է 72 հոգի։

Պատժամիջոցների այս նոր փաթեթը Եվրամիությունում լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել։ ԵՄ մի շարք անդամ երկրներ՝ Լեհաստանը, Շվեդիան, Մեծ Բրիտանիան պնդում էին, որ ցուցակում ընդգրկվեն առավել բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների անուններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG