Մատչելիության հղումներ

logo-print

Քարվաճառում վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է


Ուրբաթ օրը Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով:

Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Ադրբեջանական դիվերսանտի սպանվելու լուրը հաստատում է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք, դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG