Մատչելիության հղումներ

Հայաստանում զգալի թիվ են կազմում կիսված ընտանիքները


Հայաստանում զգալի թիվ են կազմում կիսված ընտանիքները
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վերջին տարիների հետազոտությունները փաստում են, որ մեր երկրում կիսված ընտանիքները զգալի թիվ են կազմում: Իսպանիայում ընտանիքի համար ապրուստի միջոց վաստակող 61-ամյա մի կին, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեև որդին Հայաստանում աշխատանք ունի, բայց առանց իր օգնության չի կարող ընտանիք պահել:

«Ամեն տարի [գալով Հայաստան] ավելի վատ վիճակ եմ ես տեսնում: Ուղղակի զարմանում եմ` մարդիկ ո՞նց են գոյատևում, ո՞նց են ապրում... Ես վախենում եմ գամ Հայաստան: Էն, որ ես կբերեմ, մի քանի որ չի բավականացնի... Դրանք ո՞նց են ապրում... Չեն ապրում: Ու դրանք իմ հարազատներն են: Ես ինքնակամ ոնց որ զոհ լինեմ, որպեսզի կարողանամ որևէ բանով օգնել նրանց», - ասաց արդեն 8 տարի Իսպանիայում որպես դայակ-հիվանդապահ աշխատող կինը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է , որ Հայաստանում վերջին տարիներին ամուսնական տարիքը բարձրացել է. եթե 2001-ին դա 24 տարեկանն եր ապա այսօր միջին ամուսնական տարիքը 26-ն է: Տղաները ամուսնության հետաձգման հիմնական պատճառ են նշում սոցիալ-տնտեսական պայմանները:

«Մինչև 25 տարեկան չամուսնացածները կազմում են մոտ 30 տոկոս, իսկ մինչև 30` յուրաքանչյուր երրորդը: Բավականին մեծ բանակ ունենք չամուսնացած երիտասարդների», - նշեց նա:

Հայրապեստյանն ասում է , որ մտահոգիչ է նաև երիտասարդների շրջանում գործարկության ցուցանիշը, որը մոտ 40 տոկոս է կազմում: Վիճակագրությունը փաստում է , որ Հայաստանում աղքատների մոտ 1/3-ը երիտասարդներ են:

Ըստ հարցումների, Հայաստանում երիտասարդների մոտ 36 տոկոսը ցանկանում է ընդմիշտ հեռանալ երկրից, իսկ ժամանակավոր աշխատելու նպատակով արտերկիր մեկնել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է ՝ մոտ 85 տոկոս:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի խոսքով այսօր ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների թիվն է բարձր , այլ նաև ընդմիշտ երկիրը լքողների. տարբեր հաշվարկներով 2007 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Հայաստանը լքում է մոտ 30 հազար քաղաքացի:

Եգանյանը Հայաստանից արտագաղթի 2 հիմնական պատճառ է նշում՝ սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական. - «Բայց երբ որ այդ երկու գործոններն էլ վանող դերակատարում են ունենում, մենք ունենում նման երևույթ: Մարդը մի երեխա ունենում է, երկրորդը չի ունենում: Կամ չի ամուսնանում, հնարավորություն չունի: Չի ամուսնանում, որովհետև ցանկություն ունի արտագաղթելու, չի ուզում ոտքերը կապել: Միգրացիայի առումով. մարդը չի ուզում, որ իր երեխան այս պայմաններում ապրի, մեծանա: Մարդը այս պայմանները գնահատում է անմարդկային»:

Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն և ծնելությունը նույն մակարդակի վրա մնա, ապա, Եգանյանի խոսքով, արդեն 20-25 տարի հետո Հայաստանում կմնա ընդամենը մոտ 2 միլլիոն 200 հազար մարդ :

XS
SM
MD
LG