Մատչելիության հղումներ

logo-print

Տարոն Մարգարյանն այցելում է Ստեփանակերտ


Տարոն Մարգարյանը հուշանվեր է հանձնում Սուրեն Գրիգորյանին, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Տարոն Մարգարյանը հուշանվեր է հանձնում Սուրեն Գրիգորյանին, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ քաղաքապետները կարևորել են երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը:

«Հաշվի առնելով, որ այս տարի, ըստ էության, լրանում է երկամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ՝ այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք քառամյա ժամկետով», - ասել է Մարգարյանը:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշվել է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտի հիմնադրման օր, և պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի օրը միասին տոնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG