Մատչելիության հղումներ

Օբաման Իսրայելին և «Համաս»-ին կոչ է անում չսրել ճգնաժամը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա և Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերել հրեական պետության ու «Համաս» խմբավորման միջև։

Օբաման Նաթանյահուի հետ խոսել է երեկ, երբ Իսրայելը ավելացրել էր օդուժի հարվածները Գազայի հատվածում՝ թույլ չտալով, որ Իսրայելի ուղղությամբ «Համաս»-ի արձակած հրթիռները հասնեն նպատակակետին։

Օբաման դատապարտել է հրթիռների արձակումը՝ ասելով, որ Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել կողմերին չսրել ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG