Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայաստանը սատարում է Ղարաբաղին ամեն ինչով»


Ուրուգվայ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում, Մոնտեվիդեո, 10-ը հուլիսի, 2014թ․

Ուրուգվայ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում, Մոնտեվիդեո, 10-ը հուլիսի, 2014թ․

Ուրուգվայի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահը Կազանի հանդիպման մանրամասներ բացահայտեց:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայ ավարտվել է, նա մեկնում է Չիլի:

Մեկնելուց առաջ տեղի ունեցավ նախագահի հանդիպումը Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սարգսյանը գնահատեց համայնքի կատարած աշխատանքն ու ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, Երևանը պատրաստ է տեղի հայ համայնքի հետ միասին լուծել Մոնտեվիդեոյում Հայաստանի դեսպանություն բացելու հարցը:

Հարցեր հնչեցին նաև արտագաղթի խնդրի առնչությամբ: Հայաստանի նախագահն ասաց, որ հարցը շահարկվում է:

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի պահանջների առնչությամբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե քննադատողները մոռանում են, որ իրենք էլ եղել են իշխանությունում և այդ իշխանությունների ժամանակ էլ արտագաղթ եղել է:

Այնուհետև Հայաստանի նախագահն ասաց, որ իր պատասխանատվությունն է արտագաղթի հարցը, ինքը ցավով է մոտենում այդ հարցին, և ընդգծեց, որ չի կարելի փակել երկիրը, որպեսզի որևէ մեկը դուրս չգա, դա այնպիսի խնդիր է, որ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ունեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը սատարում է Ղարաբաղին ամեն ինչով: Երբ հարց հնչեց՝ արդյոք չպե՞տք է Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ լինի, Հայաստանի նախագահը հայտարարեց, թե ինքը չէ, որ որոշել է, որ Ղարաբաղը դուրս գա բանակցություններից, սակայն ինքը միշտ պնդում է, որ Ղարաբաղը պետք է տեղյակ լինի: Նա ասաց, որ 2011 թվականի հունիսին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ հենց դա էր խնդիրը՝ որ նշված էր, որ Ղարաբաղը պետք է մասնակցի ու ստորագրի և վավերացնի այս գործընթացը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG