Մատչելիության հղումներ

logo-print

«Նաիրիտ»-ի աշխատակիցները հանդիպում են վարչապետի հետ


«Նաիրիտ»-ի աշխատակիցների բողոքի ցույց Երևանում, արխիվ

«Նաիրիտ»-ի աշխատակիցների բողոքի ցույց Երևանում, արխիվ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով առավոտյան բողոքի ցույց էին սկսել այսօր հերթական նիստը անցկացնող Կառավարության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցներին նախ հանդիպեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ապա՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը «Նաիրիտ»-ի աշխատակիցներին առաջարկեց իր հետ հանդիպման նպատակով 20-հոգանոց խումբ ձևավորել, ինչը նրանք արեցին, և այժմ խումբը հանդիպում է Հովիկ Աբրահամյանի հետ:

«Նաիրիտ»-ի հարցով ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Ազատության» հարցին Հայաստանի վարչապետը արձագանքեց, որ ուսումնասիրությունների արդյունքները իրենք դեռ չեն ստացել:

Հովհաննես Շողիկյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG