Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հետ կապված՝ ԵՄ-ն ևս 11 անձանց հաշիվներ կսառեցնի


Ուկրաինա - Ռուսամետ զինյալները հսկիչ անցակետ են հաստատել Լուգանսկ - Դոնեցկ ավտոճանապարհին, 9-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ զինյալները հսկիչ անցակետ են հաստատել Լուգանսկ - Դոնեցկ ավտոճանապարհին, 9-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ Եվրոպական միությունը ևս 11անձանց հաշիվներ կսառեցնի, ինչպես նաև կարգելի նրանց մուտք գործել Միության տարածք։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը արդեն 61 անձանց և երկու ընկերությունների հաշիվներ է սառեցրել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումներին առնչություն ունենալու համար։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում նրան խորհուրդ են տվել ճգնաժամին քաղաքական լուծում տալ: Պորոշենկոն խոստացել է զսպվածություն ցուցաբերել՝ ավելացնելով, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG