Մատչելիության հղումներ

Սնոուդենը խնդրում է Ռուսաստանից երկարաձգել իրեն տրամադրված ապաստանի ժամկետը


Էդուարդ Սնոուդեն

Էդուարդ Սնոուդեն

ԱՄՆ Ազգային Անվտանգության գործակալության նախկին աշխատակից, Ռուսաստանում ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենը դիմել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություններին` խնդրելով երկարաձգել այդ երկրում կացության իր ժամկետը: Այդ մասին հայտնել է Սնոուդենի փաստաբանը:

2013 թվականին Սնոուդենը հրապարակեց մեծ թվով գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումներին ` ինչպես հայտնի քաղաքական գործիչների, այնպես էլ ողջ աշխարհում սովորական քաղաքացիների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG