Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շևարդնաձեի մահվան կապակցությամբ


Էդուարդ Շևարդնաձե, 2002թ․
Էդուարդ Շևարդնաձե, 2002թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:

«Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ - վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG