Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում անփոփոխ է թողել սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման գործող գումարային սակագինը` 170.256 դրամ (0․42 դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ից։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացրեց, որ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների բարձրացման հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը պատճառաբանում էր, որ սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել 5.8 տոկոս սղաճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG