Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիքյութան՝ Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու


Ռոբերտ Սիքյութա
Ռոբերտ Սիքյութա

Սպիտակ տունը հրապարակել է Ռոբերտ Սիքյութային Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածու առաջադրելու իր մտադրությունը։

Սիքյութան հայտնի դիվանագետ է, ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալն է էներգետիկ ռեսուրսների գծով, ավելի վաղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Քաբուլում, Տոկիոյում և Բեռլինում Միացյալ Նահանգների դեսպանատներում:

Ռիչարդ Մորնինգսթարը այս ամռանը հրաժեշտ կտա Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, որ զբաղեցնում է 2012 թվականի հունիսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG