Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի երեք զինվոր է վիրավորվել՝ «զորավարժության ժամանակ»


Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում, 1-ը մայիսի, 2014թ․

Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում, 1-ը մայիսի, 2014թ․

Ադրբեջանական բանակի երեք զինվորներ նռնակի հետ անզգույշ վարվելու պատճառով ստացել են մարմնական վնասվածքներ, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ադրբեջանական գործակալությունը փոխանցում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ զորավարժությունների ժամանակ։ Տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո զինվորներին տեղափոխել են Գյանջայի կայազորային հոսպիտալ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ նույն աղբյուրի՝ հուլիս 7-ից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինվորական ստորաբաժանումները հերթական «լայնամասշտաբ» զորավարժություններն են անցկացնում, որոնք կտևեն մինչև հուլիսի 10-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG