Մատչելիության հղումներ

logo-print

Անկարգություններ Բրազիլիայի քաղաքներում


Բրազիլիայի երկրպագուները Բելու Օրիզոնտեի «Մինեյրաո» մարզադաշտում՝ Բրազիլիա - Գերմանիա խաղի ժամանակ, 8-ը հուլիսի, 2014թ․

Բրազիլիայի երկրպագուները Բելու Օրիզոնտեի «Մինեյրաո» մարզադաշտում՝ Բրազիլիա - Գերմանիա խաղի ժամանակ, 8-ը հուլիսի, 2014թ․

Բրազիլիայի մի քանի քաղաքներում անկարգություններ են սկսվել ֆուտբոլի աշխարհի առաջնության երեկվա խաղից հետո, երբ առաջին կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը 7:1 հաշվով առավելության հասավ դաշտի տերերի նկատմամբ։

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում զայրացած մարդիկ այրում են Բրազիլիայի դրոշը։ Սան Պաուլո քաղաքում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG